Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի պատրվակով քաղաքացիներից գումարներ են վերցրել

Հուլիս 11,2025 17:22

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց պահանջելով  300.000 ՀՀ դրամ գումար:

Դրանից հետո Երևանի բնակչի հաշվեհամարին փոխանցվել է կաշառքի առարկա հանդիսացող ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ՝ վարորդական իրավունքի չորս վկայականների դիմաց: Հետագայում, սակայն, հիշյալ անձը կաշառքի առարկան և փաստաթղթերը որևէ պաշտոնյայի չի փոխանցել և չի կազմակերպել վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գործընթացը, այլ կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ:

Վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչը նույն մարզում բնակվող մի շարք անձանց հավաստիացրել է, թե կարող է վերջիններիս համար կաշառքի դիմաց կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներն անխոչընդոտ ստանալու գործընթացը և այդ նպատակով նրանցից պահանջել է տարբեր չափի գումարներ: Վերը նշված անձը, սակայն, խոստումը չի կատարել, որից հետո մարզի բնակիչները նրանից պահանջել են գումարները հետ վերադարձնել:

Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031