Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում ՀՀ դեսպանը մասնակցել է ՀՀ եւ ԵՄ գործընկերության, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկման

Հուլիս 11,2025 22:40

Հուլիսի 10-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը «Diplomatic World» միջազգային ամսագրի հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանի և Եվրամիության գործընկերության, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկում։

Որպես հիմնական բանախոս՝ դեսպան Տիգրան Բալայանը համապարփակ կերպով անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ մերձեցման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին, ներկայացրել համագործակցության խորացման հնարավորությունները և այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դեսպան Բալայանը ընդգծել է տարաշրջանային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված “Խաղաղության խաչմերուկ” նախագիծը։

Հանդիպմանը ներկա են եղել ԵՄ տարբեր կառույցների, ուղեղային կենտրոնների, ՀԿ-ների, վերլուծական հիմնադրամների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր կիսվել են իրենց տեսակետներով և հարցեր ուղղել դեսպանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031