Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունը ՄԻՊ-ի երկակի չափանիշների մասին

Հուլիս 14,2025 23:20

Երեք անչափահաս երեխաների մոր կալանավորման դեպքը բուռն հասարակական արձագանքի արժանացավ։ Այս իրավիճակում, երբ ամբողջ ուշադրությունը պետք է լիներ մոր և երեխաների իրավունքների էական խախտումների վրա՝ նրանց ազատության իրավունքի պաշտպանության երաշխավորման համատեքստում, Մարդու իրավունքների պաշտպանը, մեր գնահատմամբ, ընտրեց ուշադրությունը շեղելու ուղին՝ քննադատելով փաստաբանի կողմից երեխայի լուսանկարի հրապարակումը։

Մեր գնահատմամբ փաստաբանի այդ հրապարակումը միտված էր ոչ թե շահարկման, այլ հանրային ուշադրություն հրավիրելու՝ ի շահ հենց երեխաների։ Սա իրավաչափ և պատասխանատու քայլ էր։

Թեև ՄԻՊ-ը հիմնավորել էր փաստաբանին հասցեագրած իր քննադատությունը «երեխայի լավագույն շահի» սկզբունքով, նույն սկզբունքը մի քանի ժամ անց նա չկիրառեց՝ երբ համացանցում տարածվեց կորած 4-ամյա երեխայի լուսանկարը՝ ոստիկանության ծառայողի գրկում։ Այդ լուսանկարը տարածվել էր լրագրողի կողմից, ով հայտնի է ոստիկանության գործունեությունն ակտիվ լուսաբանման առումով, և լուսանկարը տարածելով՝ թերևս նույնպես առաջնորդվել էր կարևոր հանրային շահով՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործի օպերատիվ լուսաբանմամբ։

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ։
Այսպիսով՝

ՄԻՊ-ն իր հայտարարությամբ փաստացի թիրախավորեց փաստաբանին։

Լռելով մյուս դեպքի մասին՝ հաստատեց իր կողմնակալությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031