Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն. «Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ»

Հուլիս 18,2025 23:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է։

Ռ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շաբաթներ առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Այս պայմաններում առողջ տրամաբանության ներքո անհնար է խոսել «կոչ» երևույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։

Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ», երբ իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: