Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 3 ամիս է՝ վճռաբեկը Գորիսի քաղաքապետի վերաբերյալ որոշում չի կայացնում, մինչդեռ դրանով պետք է պարզ դառնա՝ Առուշանյանը մնո՞ւմ է ազատության մեջ. «Հրապարակ»

Հուլիս 15,2025 10:26

Ավելի քան 3 ամիս է՝ վճռաբեկը Գորիսի քաղաքապետի վերաբերյալ որոշում չի կայացնում, մինչդեռ դրանով պետք է պարզ դառնա՝ Առուշանյանը մնո՞ւմ է ազատության մեջ, գնո՞ւմ է բանտ, թե՞ գործն ուղարկվում է նոր քննության։ Թերեւս վերջին շրջանում Առուշանյանի եւ քաղաքական իշխանությունների ջերմ հարաբերություններն են այս ուշացման պատճառը: Ձգում են որոշումը, որ հետաքրքրությունը մարի, կրքերը հանդարտվեն, եւ սուսուփուս՝ հօգուտ Փաշինյանի հետ լավացած քաղաքապետի, որոշում կայացվի։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ. մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով՝ պաշտոնեական չարաշահման համար, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը, հաշվի առնելով նրա կրած ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։ Նաեւ տուգանք ու 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում է կիրառվել:

Սյունիքի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը սեպտեմբերին Առուշանյանի նկատմամբ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ։ Վճռաբեկում հիմա այս հարցն է քննարկվում:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031