Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրություններն այլևս ոչ լեգիտիմ են, որովհետև Հայաստանում ձևավորվել է ահաբեկչության ու վախի միջավայր․ Պետրոս Մակեյան

Հուլիս 20,2025 21:41
Petros makeyan

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետի աթոռը զբաղեցրած անձի խուլիգանական պահվածքը՝ համեմված ընդդիմախոսների նկատմամբ ահաբեկչությամբ՝ ԱԱԾ-ի պադվալներում փակելու ոռնոցով, հաջորդող երկու ամիսներին Հայաստանում ձևավորվեց նոր իրողություն, այն է՝ ավարտվեց իմիտացիոն ժողովրդավարության շրջանը և սկսվեց տոտալիտար ռեժիմի բացահայտ դրսևորումները։

Այն սկսվեց եկեղեցու դեմ փողոցային բառապաշարով և «ուժայինների» կողմից Վեհարանի վրա հարձակումով։

Իշխանությունների ձևակերպմամբ կանխվեց «հոկտեմբերի 27», մեկուսացվեցին սրբազանները, այնուհետև ձերբակալվեց Սամվել Կարապետյանը՝ «մեր ձևով պայքարելու» արտահայտության համար, Ազգային ժողովում ոհմակով հարձակվեցին Ա․ Սարգսյանի վրա։ Նիկոլը մոռացել է, որ հաբռգած, անվերահսկելի իշխանությունների դեպքում մտահոգ ու մտածող մարդիկ փորձելու են նրանց դեմ պայքարի իրենց ձևերը գտնեն։

Վերոշարադրվածից հետևում է, որ առաջիկա ընտրություններն այլևս ոչ լեգիտիմ են, որովհետև Հայաստանում ձևավորվել է ահաբեկչության ու վախի միջավայր, որտեղ չի կարող տեղի ունենալ ժողովրդավարական ընտրություններ։

Հ․ Գ․ Ընտրությունները ոչ լեգիտիմ են լինում ոչ միայն վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ընտրակաշառքի առկայությամբ, քրեական տարրերի ակտիվ դերակատարմամբ, վերջնարդյունքում՝ թվանկարչությամբ, այլև հասարակության մոտ վախի ու ահաբեկչության միջավայրի առկայությամբ։

Հ․ Գ․ Սրբազան Միքայել Աջապահյանի և Ռուբեն Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործերը հիշողությամբ տեղափոխեցին 2010թ․-ը, երբ Շիրակի մարզում հանդիպումների ժամանակ գյուղացիներից մեկը բարձրաձայնեց, որ սրանց (իշխանությունների) հարցը միայն զենքով է հնարավոր լուծել։ Այդ մարդու նկատմամբ փորձեցին քրեական վարույթ նախաձեռնել, ես հանդես եկա հայտարարությամբ՝ «․․․Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչն է այդպես մտածում և ուրեմն բոլորի նկատմամբ քրեական գործ հարուցեք․․․», իշխանություները հրաժարվեցին խայտառակ, վտանգավոր գործելաոճից, ինչը ցավոք օրվա իշխանություններն անամոթաբար շարունակում են, այն էլ սրբազանի նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031