Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը մահից առաջ պատին գրություն է թողել

Հուլիս 25,2025 16:42

Գյումրու Բուլվարային թաղամասի կիսակառույց շենքերից մեկի մոտ երեկ երեկոյան՝ ժամը 20․30-ի սահմաններում, Շիրակի մարզի քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի՝ ձեռքի հատվածները սուր կտող առարկայով կտրած վիճակում։

Նրանք պարզել էին, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է, որը ծառայում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում։

Նախնական վարկածով, երիտասարդը ինքնասպանություն է գործել, թե որն է պատճառը, դեռ անհայտ է։

Ըստ մեր տեղեկությունների, նա ռազմաբազայում կամավոր լքել է զորավարժությունները, իր մահից առաջ էլ կիսաքանդ շենքի պատին իր իսկ արյունով գրել է․ «Դատարկ կյանք է»։

Հիշեցնենք, որ այս դեպքը միակը չէ ռազմաբազայում․ բոլորովին վերջերս` 15 օր առաջ, գլխի հրազենային վնասվածքով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել ռազմաբազայի մեկ այլ զինծառայողի՝ 23-ամյա Ալեքսեյ Կ-ին։ Վերջինս, լինելով հերթապահության մեջ ռազմաբազայի տարածքում գտնվող աշտարակի մոտ, իրեն հրազենային վնասվածք էր հասցրել․ կրակել էր ճակատին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031