Լրահոս
Օրվա լրահոսը

2025թ.-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Հուլիս 25,2025 22:33

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  85 միլիարդ 670 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 միլիարդ 419 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  766 միլիարդ 148 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 53 միլիարդ 271 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 166 միլիարդ 651 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 134 միլիարդ 253  միլիոն դրամ, կամ  ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 398 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031