Կրտսեր տարիքի աղջնակների Հայաստանի հավաքականը Սերբիայի Զլատիբոր քաղաքում ավարտված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չորս արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:
Մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորած թիմից արծաթե մեդալի են արժանացել 36 կգ քաշային Էլեն Բաղդասարյանը, 46 կգ Եվա Գրիգորյանը, 51 կգ Կարինե Դալլաքյանը եւ 64 կգ Ամալյա Ավագյանը, իսկ նրանց թիմակիցներ Վանեսա Գեւորգյանը՝ 40 կգ քաշային կարգ, Լիզա Կարճիկյանը՝ 54 կգ եւ Լյուսի Չիֆլիկյանը՝ 57 կգ, տուն են վերադառնում որպես երրորդ մրցանակակիր:
Այսօր ոսկե մեդալի համար մենամարտելու են մեր տղաների հավաքականի վեց ներկայացուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ