«Ազատություն». Ուկրաինայի պետական «Նաֆթոգազ» նավթագազային ընկերությունն առաջին համաձայնագիրն է ստորագրել Ադրբեջանի պետական SOCAR ընկերության հետ Տրանսբալկանյան երթուղով, ասվում է երկուշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ։
«Առաջին անգամ փորձնական գազամատակարարում է իրականացվում Տրանսբալկանյան երթուղով՝ Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա միջանցքով», – նշված է «Նաֆթոգազի» հաղորդագրությունում։
«Սա փոքր ծավալ է, բայց ռազմավարականորեն կարևոր քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: