Region Monitor. Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:
«2021 թվականին մենք հայտ ենք ներկայացրել Շուշայում ( Շուշի) Թուրքիայի հյուպատոսություն բացելու համար։ Առայժմ ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի»-նշել է դեսպանը։