Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չափազանց ուրախ եմ այս ծրագրի համար եւ վստահ եմ, որ այն լինելու է աշխարհի լավագույն շոուներից մեկը». մոնղոլ կոնտորսիոնիստ

Հուլիս 31,2025 15:23

Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում մոնղոլ լեգենդար կոնտորսիոնիստ Էնցեցեգ Լոդոյը պատմելով «Տաշիր Արենայի» նախաձեռնությամբ աշնանը նախատեսվող Երեւանի կրկեսի թատերաշրջանի բացման նպատակով ստեղծված միջազգային հեղինակավոր ստեղծագործական խմբի, որի անդամ է նաեւ ինքը, կատարած աշխատանքից իր ակնկալիքների մասին՝ ասաց.

«Ես այս ծրագրի համար չափազանց ուրախ եմ, որովհետեւ միասին աշխատելով վստահ եմ, որ այն լինելու է աշխարհի լավագույն շոուներից մեկը: Առաջին անգամ եմ Հայաստանում եւ անչափ ուրախ եմ: Իմ երազանքների ցանկում էր, որ կյանքում ունենամ Հայաստանում լինելու գոնե մեկ օրվա հնարավորություն: Ինչո՞ւ: Որովհետեւ հնարավորություն ունենալով լինել աշխարհի 60-ից ավելի երկրներում՝ մշտապես լսել եմ, որ հայերը շատ բարեսիրտ եւ ընկերասեր են: Ու այդ ցանկությունն իմ մեջ անհամեմատ մեծ է եղել Հայաստանը պատմական երկիր լինելու գիտակցությունով պայմանավորված: Դրա համար եմ այդքան ցանկացել գալ Հայաստան»:

Իսկ ակրոբատ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ռեժիսոր-բեմադրող եզակի հնարքների կատարող Վլադիմիր Վավիլովը նշեց, որ հիմնանորոգված Երեւանի կրկեսի բացումը պատշաճ կազմակերպելու մասին առաջին խոսակցությունները եղել են դեռ երկու տարի առաջ: «Իրավիճակները փոխվում էին, անընդհատ ինչ-որ բաներ էին տեղի ունենում, բայց մենք հավատով աշխատում էինք որպես մի ընտանիք: Թե ինչ է կատարվելու բացման օրը, շատ չեմ խոսի, բայց երբ ինքս նայում էի արտիստների ծրագրերը, անգամ ինձ համար շատ բաներ զարմանալի էին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031