Իրանագետ, արեւելագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
Օգոստոսի 9-ի վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանի համար հետագա խնդիրներ ստեղծելու բացասական ներուժ ունեցող սահմանումներից մեկն այդ փաստաթղթի երրորդ կետի այս հատվածն է՝
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»:
Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ողջ պետական մեքենան մինչև այս «անխոչընդոտ» բառն արդեն իսկ մեկնաբանել է՝ որպես ազատ, առանց որևէ ստուգման և խոչընդոտի հաղորդակցության ապահովում Հայաստանի Սյունիքի մարզով Բաքվի և Նախիջևանի միջև։
Կարդացեք նաև
Թեև նույն կետում արձանագրված Հայաստանի համար «փոխադարձ առավելություններ» բառակապակցությունը փորձ է հավասարակշռելու վերոնշյալ «անխոչընդոտ» բառով տրված հեղհեղուկ սահմանումը, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից հետագա շահարկումների դուռը բաց է թողնված, իսկ այն կարող էր նույն այս փաստաթղթում փակվել, եթե, դիցուք, լիներ «Հայաստանի համար նույն պայմաններով» ձևակերպումը։
Իսկ ամենահեշտ և Բաքվի բռնապետության կողմից մեքենայությունների խնդիրը փակող ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները»։