Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից. Րաֆֆի Ասլանյան

Օգոստոս 12,2025 17:24

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն` յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից։

Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։ Իհարկե, տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի համար դա որևէ նշանակություն չունի, վերջինս միայն իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվությունն ու խիստ պատիժն է կարևորում, բայց սա ընդամենը արձանագրենք ողջամիտ մարդկանց հետևությունների համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031