Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնական հանդեսը՝ Federal Register-ը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։
Տեքստում մասնավորապես նշվում է, թե 907-րդ բանաձևի կասեցումը կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար, և թե այն չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին:
Նշվում է նաև, բանաձևի կասեցումը թե չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։
Հրապարակված տեքստում ընդգծվում է, թե 907-րդ բանաձևի կասեցումն անհրաժեշտ է աջակցելու ԱՄՆ-ի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին, ինչպես նաև նպաստելու այդ նպատակով ԱՄՆ-ի և կոալիցիոն գործընկերների զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությանը: