Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր վճռեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին դատապարտել 1.6 տարի ժամկետով, նույնքան ժամկետով զրկել վարորդական իրավունքից:
Դատարանը տուժող կողմի գույքային հայցը բավարարեց մասնակի, վճռեց՝ Արամ Նավասարդյանից հօգուտ Մնացական Մնացականյանի բռնագանձել 4 միլիոն դրամ, որպես հանցագործության հատուցում, հօգուտ պետբյուջե բռնագանձել 834.000 դրամ` փորձաքննությունների համար կատարված դատական ծախս:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության մայոր, ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին: Դատարանը մայորին մեղավոր էր ճանաչել՝ կայացնելով մեղադրական վերդիկտ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ երեք տարի տեւած դատաքննությունն ավարտվեց այսօր ու հանրային մեղադրողը պահանջեց Նավասարդյանին ազատազրկել 2 տարի վեց ամսով ու մեկ տարով զրկել վարորդական իրավունքից: