Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ մի շարք ոլորտում փաստաթղթեր ստորագրելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես եկան հայտարարություններով: Իրանի նախագահն առաջին անգամ է այցելում Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կառուցողական եւ ակտիվ որակեց իրենց երկխոսությունը, ասաց, որ վստահ է՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին:
«Նախագահ Փեզեշքիանի հետ հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են Խաղաղության խաչմերուկ նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից»,-ասաց Փաշինյանը:

RA Prime Minister Nikol Pashinyan and the President of the Islamic Republic of Iran, Masoud Pezeshkian made a joint statement at the Presidential Residence of Yerevan, Armenia
Նաեւ հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության նկատմամբ:
Կարդացեք նաև
Հայտարարություններն ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ