Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տրամաբանությանը Քոչարյանի համաձայնելն էր, որ հետագայում ճանապարհ հարթեց բանակցային գործընթացում Ադրբեջանից Նախիջևան անարգել անցման ամրագրման. Արուսյակ Ջուլհակյան

Օգոստոս 21,2025 10:52

«Յոթ տարի Նիկոլ Փաշինյանին «բանակցությունները սեփական կետից սկսելու և դրանով պատերազմ հրահրելու» համար մեղադրող ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ գալու են իշխանության և չեղարկեն Վաշինգթոնում ձեռքբերված պահմանավորվածությունները, բանակցությունները սկսեն սեփական կետից: Եվ, երբ լրագրողը հակադարձում է, թե հենց իրենք էին պնդում, որ բանակցությունները սեփական կետից սկսելու դեպքում պատերազմ է հրահրվում, տրամաբանության ասպետ պարոն Սաղաթելյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այդ տրամաբանությունը չի աշխատի, քանի որ նա փորձառու բանակցող է:

Էկլեկտիկ հիշողությամբ «տառապող» մեր գործընկերներին մնում է միայն հիշեցնել Փորձառուի «փորձառության»՝ բանակցային գործընթացին պատճառված փորձանքները:
Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից հանելը, որը զրկեց Ղարաբաղին կոնֆլիկտի լիարժեք կողմ և սուբյեկտ լինելուց՝ դարձնելով վերջինիս բանակցության օբյեկտ՝ առարկա, իսկ կոնլֆիկտը դարձրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ:

Նույն խանդավառությամբ, որով նախագահական նստավայրում խաղում էր Կինդեր ձվիկի միջի խաղալիքներով, այ այդ նույն խանդավառությամբ համաձայնեց քննարկել հայր Ալիևի առաջարկը Մեղրին Ղարաբաղով փոխանակելու՝ հայտարարելով, որ դա փոխում է ամբողջությամբ բանակցային տրամաբանությունը (իրար հետ ամուսնացած ինքնորոշման և տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքներից դուրս լուծում էր՝ ըստ Քոչարյանի): Տրամաբանությունն իրոք փոխվում էր, բայց այդ փոփոխված տրամաբանությունը երկրորդ լրջագույն հարվածն էր բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման համար կենսական ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանգեցվում էր պրիմիտիվ տարածքային վեճի, տարածքի համար պայքարի: Այս տրամաբանությանը համաձայնելն էր, որ հետագայում ճանապարհ հարթեց բանակցային գործընթացում Ադրբեջանից Նախիջևան անարգել անցման ամրագրման, մի ձևակերպում, որ նախքան Տարածքների փոխանակման տարբերակը երբեք չի եղել առաջարկված բանակցային տարբերակներում, բայց տեղ է գտել արդեն Քի Վեսթի փաստաթղթում, Մադրիդյան սկզբունքներում և Կազանյան փաստաթղթում:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ դժվար է մոռանալը, որ դրանք, ըստ էության, չեղյալ էին հայտարարում ԼՂ անկախության հանրաքվեի արդյունքները՝ խոսելով նոր հանրաքվե անցկացնելու հեռանկարի մասին:

Էնպես, որ ով խոսի դիվանագիտական փորձառությունից, դուք խոսեք տանձից ու խնձորից: Ի վերջո՝ խոսել չգիտեք, չխոսե՞լ էլ չգիտեք:

#ՏրամաբանությանԱսպետ #ԿՕռնեգի #Մասանդռա #Կուշտունիցա»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան
Քաղաքացիական պայմանագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ասում ա, թե Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից հանեցին, զրկեցին Լեռնային Ղարաբաղին կոնֆլիկտի կողմ լինելուց։

    Էս պատուհասած իշխանությունը ՔՊ ծափերի ներքո Հայաստանը հանեց Արցախի հարցով բանակցություններից։ Ափսոսանքի մի խոսք մի օր չլսեցինք պատուհասած իշխանականների կողմից։ 30 տարի Արցախը կախված էր ՀՀ քաղաքական աջակցությունից։ Մոբիլիզացիա չարեցին ոչ մի թվին, կամավոր կռվելու կոչեր արեցին։ Նախկինում արված սխալների անվան տակ Հայաստանը հանեցին բանակցություններից։ Լվացին իրանց ձեռքերը։ Էլ դավաճանությունը հո պոզով պոչով չի՞ լինում։

Պատասխանել Նարեկ

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031