Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մարդկանց կառավարության շենքի առաջ է բերել անորոշությունը. Գեղամ Ստեփանյան

Օգոստոս 21,2025 14:58

2023թ․ սեպտեմբերյան պատերազմի, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների, գերիների հարազատները, ինչպես նաեւ նրանք, որոնց հարազատները զոհվել եւ հուղարկավորվել են Արցախում, սակայն նրանց աճյունները չեն տեղափոխվել Հայաստան, այսօր ցույց էին անում կառավարության շենքի առաջ: Նրանք ասում են, որ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չեն, թե ով է զբաղվում իրենց խնդրով: Հարազատների 5 հոգուց կազմված խմբին ընդունել են կառավարությունում:

Ծնողներից մեկն ասաց, որ իր դիմումը եւս ընդունել են, հավաստիացրել, որ կհասցեն Փաշինյանին. «Հանձնաժողովի պետը լսել է մեզ ու խոստացել, որ մեր պահանջը կներկայացնի Փաշինյանին»

Մանրամասն՝ տեսանյութում

Տիկինը նշում է, որ ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը քաջատեղյակ էր թեմային, լսել էր բոլորի նկատառումները: Նա ցանկանում է, որ ԱԱԾ նախկին պետը գոնե ընդգրկվի համապատասխան հանձնաժողովում, որպեսզի իրենց խնդիրը ավելի հրատապ լուծում ստանա:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է, որ նկատելի քայլեր չեն տեսնում: Նրա խոսքով, ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո կտրվել է կապի խողովակն անհետ կորած ու գերեվարված արցախցիների հարազատների ու պետական մարմինների միջեւ, եւ մարդկանց կառավարության շենքի առաջ է բերել անորոշությունը: Ըստ Գեղամ Ստեփանյանի, զոհվածների, անհետ կորածների ու հաստատված գերիների հարազատները անգամ հանդիպել են ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ, ու դժգոհ են մնացել, որովհետեւ տպավորություն են ստացել , որ նա գործընթացից ոչ միայն տեղյակ չէ, այլեւ քայլեր չի իրականացնում այդ ուղղությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031