Լրահոս
Օրվա լրահոսը

Ագնեսա Խամոյան. «Մեծ բավականություն ստացանք Սրբազանի հետ շփումից, իր ամրությունը, կամքն ու իմաստությունն իրոք ոգեւորող է». «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2025 09:00

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բանակցություններ է սկսել քաղբանտարկյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն, որպեսզի խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի Սրբազանի թեկնածությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Այո՛, իսկապես, օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք ԱԱԾ մեկուսարանի այն խուցը, որտեղ ապօրինի քրեական գործով պահվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Բավականին երկար զրուցել ենք, ամենատարբեր թեմաներով: Այդ հարցին, սակայն, անդրադարձ չենք կատարել:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ, այո՛, խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկել է, որ միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը, որին հաջորդել էր Սրբազանի հայտարարությունը՝ չշրջանառել իր անունը որպես վարչապետի թեկնածու: Այլ զարգացումներ այս մասով չկան: Կարող եմ միայն ասել, որ մեծ բավականություն ստացանք Սրբազանի հետ շփումից, իր ամրությունը, կամքն ու իմաստությունն իրոք ոգեւորող է: Հուսամ՝ ուսուցողական էր նաեւ խցում գաղտնալսում իրականացնող ուժային կառույցի ներկայացուցիչների համար», – «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031