Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի ներկայացուցիչները Ստոկհոլմում մասնակցել են էկումենիկ շաբաթին

Օգոստոս 26,2025 11:37

Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ «Աստծո խաղաղության ժամանակն է» խորագրով էկումենիկ շաբաթը՝ նվիրված 1925 թ. Ստոկհոլմի Էկումենիկ պատմական համաժողովի 100-ամյակին, որը խոստումնալից սկիզբ էր ժամանակակից էկումենիկ շարժման համար։  Միջոցառումը կազմակերպել էր Շվեդիայի եկեղեցիների խորհուրդը։

Էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածին         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031