Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է»

Օգոստոս 26,2025 22:02

Սիրելի հայրենակիցներ,

սեպտեմբերի 2-ը սովորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։

Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։

Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։

Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը։

Ու այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է։

Եվ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնություններից, այս հարցում մենք պետք է լինենք միասնական և տեր կանգնենք մեր իրավունքներին։

Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով  կհայտարարենք`

❗️Արցախյան հակամարտությունը լուծված չէ,

❗️որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,

❗️որ մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ։

Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և  շարունակում ենք մեր պայքարը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին,  Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031