Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցի պատանիների ու երիտասարդների համար մասնագիտանալու նոր հնարավորություն է ստեղծվել

Օգոստոս 29,2025 15:19

29 օգոստոսի, Դիլիջան: Դիլիջանցի պատանիների ու երիտասարդների համար   այս տարի հնարավորություն է ստեղծվել աշխատանքային առաջին փորձը ձեռք բերել և հյուրընկալության ոլորտի հմտություններ սովորել քաղաքի սրճարաններից մեկում:

Հատկապես պատանիների համար այս փորձառությունը կարևոր է  մասնագիտական կողմնորոշման համար. այնտեղ նրանք կարողացել են ձեռք բերել թիմային աշխատանքի, հաղորդակցման փորձ։

«Սեպտեմբերի 1-ը մեզ համար կրկնակի խորհրդանշական է․ մեր թիմում աշխատող դեռահասները վերադառնում են դասերին, բայց նաև շարունակում են իրենց ճանապարհը՝ սովորելով և զարգանալով աշխատանքային փորձի միջոցով։ Սա սոցիալական նախաձեռնության վառ օրինակ է և հնարավորություն է տալիս դեռահասներին ու ուսանողներին աշխատել և հմտանալ՝ միաժամանակ մասնակից լինելով համայնքային կյանքին ու Դիլիջանում աշխատանքի նոր մշակույթի ձևավորմանը», – նշում է  պատանիներին հյուրընկալած Սրճարան #2-ի տնօրեն Էդվարդ Պողոսյանը։

Նա հավելում է, որ աշխատանքային փորձին զուգահեռ՝ պատանիներն ստանում  են նաև ոլորտին վերաբերող որոշակի գիտելիքներ, պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին և արդեն ավելի հեշտ են կարողանում կողմնորոշվել ապագայում:

Համայնքի երիտասարդության ներգրավումը, նրանց նոր գիտելիքի ու փորձի փոխանցումը  նա համարում է սկզբունքային ուղղություն, քանի որ դա ներառականություն է ապահովում, թույլ է տալիս երիտասարդներին մասնակից դառնալ իրենց իսկ համայնքի զարգացմանը, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ միջավայր ստեղծել ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար:

Դիլիջանում 2014 թ. UWC միջազգային դպրոցի բացումը դարձավ քաղաքում նոր ու դրական փոփոխությունների խթան։ Դպրոցի հիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը վստահ էին, որ դպրոցը չպետք է դառնա միայնակ «կղզի», այլ ամբողջ քաղաքը պետք է զարգանա։ Այս գաղափարով ոգեշնչված՝ նրանք սկսեցին իրականացնել տարբեր սոցիալական, մշակութային և համայնքային ծրագրեր, որոնցից մեկն էլ Սրճարան #2-ն է։

Դիլիջանի զարգացման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031