Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ինքնիշխան տարածք է, ինչո՞ւ պետք է այն տրամադրել ԱՄՆ-ին։ Դրա փոխարեն ի՞նչ են ստանալու. Հակոբ Չաքրյան. «Իրավունք»

Սեպտեմբեր 02,2025 10:33

«Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ի վիճակի են համատեղ կերպով ապահովել տարածաշրջանի կայունությունն ու ամբողջականությունը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

— Խոսքն, իհարկե, վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին»՝ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Դոնալդ Թրամփի օրոք, կարծես թե, «կենացները քաղցրանում են» եւ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նոր զարգացումներ են մատնանշում։ Այնպես որ, այդ ծրագիրն ինքնին տապալված է։ Միացյալ Նահանգները դեռեւս որոշ հնարավորություններ ունի՝ որպես գերտերություն։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան եւ Իրանը մրցակցում են, որպես երկու հզոր քաղաքական ուժեր, բայցեւ այս դեպքում պետք է նշել, որ նրանց միավորում է ընդհանուր թշնամին։ Այսինքն՝ որոշակի միջոցներ են ձեռնարկվում։ Իհարկե, համատեղ ջանքերով դա ավելի հեշտ կլինի։

«Զանգեզուրի միջանցքը» սովորական միջանցք չէ, այլ տարածաշրջանային վերաձեւման խաչմերուկ է, որի վերահսկողությունը ստանձնելն ունի գլոբալ նշանակություն։ Չինաստանը, ԱՄՆ-ն՝ բոլորն էլ հետաքրքրված են։ Ամերիկացիների համար այն չափազանց կարեւոր է։ Բայց հարցն այստեղ այն է, որ սա ինքնիշխան տարածք է, հետեւապես՝ ինչո՞ւ պետք է այն տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրա փոխարեն ի՞նչ են ստանալու։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930