Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տեղեկանում ենք․
2025թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով:
Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը:
Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.
կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:
Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`
պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
անասնաբույժներին,
չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի,
կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այս առնչությամբ ֆեյսբուքում գրառում է կատարել
Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք:
Այս տարվա ընթացքում ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:
Սիրելի՜ քաղաքացիներ
Զգոնության կոչ եմ ուզում անել.
շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:
Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:
Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:
Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքը անխուսափելի է: