Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարական են ստացել, որ ինձ շարքից հանեն, բայց ես այդ հաճույքը չեմ պատճառի իրենց. Վարդան Ղուկասյան

Սեպտեմբեր 16,2025 12:46

-Ով ինձ վատ է կամենում, իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքի, հարազատների նկատմամբ վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ՝ թող լավ լինեն, անփորձանք լինեն, Աստծո մոտ տեղ ունենան: Իրենց էլ խելք ու շնորհք տա, որ հիշարաչարությամբ չզբաղվեն,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել շորթման հոդվածով ու դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը: 

Անդրադառնալով որդու գործին՝ Վարդան Ղուկասյանը հստակ չմանրամասնեց, թե ումից է շորթել, ինչ է շորթել, միայն ասաց. «Փողոց են կառուցում, այդտեղից խիբար են հավաքել, իբրեւ թե տղաս ասել է՝ տարեք, լցրեք այստեղ: Արժեք չի ներկայացնում դա, զրոյական արժեք ունի, ամբողջ քաղաքում նման բաներ են թափված: Շորթում… դե հիմա դրել են անունը շորթում, իրենք էլ չգիտեն՝ ինչ են ասում: Շորթում նշանակում է պետական կառույցում աշխատել, շորթում կամ ինչ-որ բան, այդ գույքն իրենցից բան չի ներկայացնում: Ինքը ոչ տեսել է, ոչ էլ խաբար է, հերթական գործ կարելու սկզբունքը»:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական խմբակցությունից գյումրեցի պատգամավորներն ասում են՝ Վարդան Ղուկասյանը թող գլուխը կախ աշխատի, եթե որդին հանցագործ է, իր քաղաքապետ լինելով չի փրկվի, Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Չեմ ուզում հակադարձել, դրանք արժեք չունեն, ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, դրանց չեմ էլ ճանաչել, պատահական են ծլել, հիմա դրանց պետք է հակադարձե՞մ»:

Հարցին՝ Կարեն Սարուխանյանին չե՞ք ճանաչում, պարոն Ղուկասյանը շարունակեց. «Հանձնարարական են ստացել, որ ինձ շարքից հանեն, բայց ես այդ հաճույքը չեմ պատճառի իրենց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930