Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլոբալ ինովացիոն ինդեքս»-ով Հայաստանը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ 139 երկրների շարքում

Սեպտեմբեր 18,2025 16:24

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակած «Գլոբալ ինովացիոն ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը։

2024 թվականի համեմատ գրանցվել է առաջընթաց՝ 4 դիրքով։

Այս առաջընթացը վկայում է Հայաստանի աճող դերի մասին համաշխարհային ինովացիոն միջավայրում և արտացոլում է կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների համատեղ ջանքերը։

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Բիզնեսի զարգացվածություն», «Ենթակառուցվածքներ» և «Ինստիտուտներ» հենասյուներում։

Ավելին՝ https://www.wipo.int/gii-ranking/en/armenia։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930