Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է օրենք, ըստ որի սեպտեմբերի 19-ը կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Սեպտեմբեր 19,2025 11:23

Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի Հանրապետության, սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։

Այդ նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք՝ «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի՝ սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930