Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 10:1 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակային ու երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Չափազանց մեծ ակնկալիքներ կային լեգենդար Արթուր Ալեքսանյանից: Սակայն նա անակնկալ պարտվեց քառորդ եզրափակչում: Ու քանի որ Արթուրին «նեղացրած» Մուրադ Ահմադիեւի նկատմամբ հաջորդ փուլում հաղթանակ տոնեց UWW դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արթուր Սարգսյանը, «Ճերմակ արջը» զրկվեց նաեւ բրոնզի համար գոտեմարտելու հեռանկարից:
Վաղը ասպարեզ կմտնեն մեր վերջին երեք ըմբիշները՝ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը եւ 87 կգ՝ Վիգեն Նազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև