Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով է ԱՆԻՖ-ի համակարգումը անցել էկոնոմիկայի նախարարության տիրույթ․ Վահան Քերոբյանը պատասխանում է Տիգրան Ավինյանին․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 20,2025 11:45

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ ԱՆԻՖ ընկերության շուրջ ծավալվող զարգացումներին, որտեղ ինքը եղել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ավինյանն ակնարկեց, որ պետական կարեւոր նախաձեռնությունները դիտավորյալ ձախողման են տարել. մինչդեռ Էկոնոմիկայի նախկին նախարարը ճիշտ հակառակն է պնդում:

«Մարդիկ պետք է պատասխան տան ամեն ինչ քանդելու համար։ Եվ արդեն էական չէ, թե նպատակաուղղված են քանդել, թե ոչ», – հայտարարեց Ավինյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը բացատրեց, որ միջազգային կառույցների պահանջով է համակարգման փոփոխություն եղել։

«Նախ՝ արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով է ԱՆԻՖ-ի համակարգումը անցել էկոնոմիկայի նախարարության տիրույթ։ Եվ նույն հիմնադրամի կողմից բացահայտվածի արդյունքում է ՀՀ Կառավարությունում իմացել, որ ԱՆԻՖ-ում կա կառավարման թափանցիկության, հաշվետվողականության եւ տարբեր պրոբլեմներ, ու այստեղից էլ սկսվել է ԱՆԻՖ-ի խնդիրը», – վստահ, բայց հակիրճ հայտարարեց Քերոբյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930