Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Իմ  պորտֆելի ուղղություններից մեկը հենց հաշտեցումն է. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

Սեպտեմբեր 20,2025 20:36

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին լրագրողները հարց ուղղեցին՝ գալիս է Բաքվից, այցելել է Աղդամ, հանդիպել է Ալիեւի հետ, արդյոք անդրադարձ եղե՞լ է փախստականների՝ Արցախ վերադառնալու հարցին: Մարթա Կոսն ասաց, որ փախստականների՝ Արցախ վերադառնալու հարցը չի քննարկվել, բայց այդ թեմայով խոսել է ՀՀ կառավարության հետ:

«Հարցը՝ ինչպես շարունակել ապրել պատերազմից հետո, շատ կարեւոր է, որով ես նաեւ զբաղվում եմ: Իմ  պորտֆելի ուղղություններից մեկը հենց հաշտեցումն է, դա հնարավոր է եղել Ֆրանսիայի, Գերմանիայի միջեւ, ինչը չի արվել դեռեւս այն երկրներում, որոնք իմ պորտֆելում են, եւ Արեւմտյան Բալկաններում: Սա ընթացիկ գործընթաց է, բայց հաշտեցումը կարող է լինել ներսից, այն չի կարող պարտադրվել դրսից: Փախստականներին օգնելն իրենց ճակատագիրը հաղթահարելու գործում՝ ամենակարեւոր գործողությունն է, որը կարող ենք  իրականացնել  եւ անել ապագայի համար»,- ասաց Մարթա Կոսը:

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930