«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
1․ Ընդդիմադիր դաշտում «ջրային հրադադար» է պետք․ բոլորիս թիրախում պետք է լինի օրվա իշխանությունը,
2․ Նիկոլի կեղծ խաղաղության թեզերին մենք հակադրում ենք իրական խաղաղության կոդը,
3․ 4–րդ հանրապետություն կոչվածը թուրքական ծագում ունի,
4․ Պետք է տեր կանգնել 3–րդ Հանրապետությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայկական ինքնությանը,
5․ Հայաստանի անվտանգային մարտահրավերների մի զգալի մասը սուբյեկտիվ ծագում ունի և պայմանավորված է ՀՀ օրվա իշխանության պարագլխի վարքագծով, հետևաբար՝ իշխանափոխությունը կվերականգնի մեր բնական դաշնակիցների հետ կապը և կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Հ․Գ․ Համագումարում հնչեցրածս ելույթն ամբողջությամբ։