Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած հաջողված պատմության հիմքում կանգնած է կրթությունն ու «իմանալ ինչպես»-ի գաղտնիքը». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 22,2025 21:21

Սեպտեմբերի 22-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում իրականացվող հերթական բանախոսությունը, որին ներկա էր ավելի քան 600 մասնակից։ Այս անգամվա բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայում բնակվող հայ գործարար, բարերար, «Մառլենկա» ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը։

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը կարևորեց կրթության առանցքային դերը մարդու կյանքում՝ ընդգծելով, որ ցանկացած հաջողված պատմության հիմքում կանգնած է կրթությունն ու «իմանալ ինչպես»-ի գաղտնիքը։

Իր նախկին բանախոսությունների ընթացքում վարչապետը միշտ անդրադառնում էր Գևորգ Ավետիսյանի հաջողության պատմությանը՝ որպես կենդանի օրինակ, թե ինչպես կարելի է գիտելիքով կառուցել միջազգային ճանաչում ունեցող բրենդ։

Իսկ այսօր ներկաները հնարավորություն ունեցան լսելու այդ հաջողության պատմությունը հենց պարոն Ավետիսյանից, ով Չեխիայից Հայաստան էր ժամանել հատուկ «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար:

Նրա անկեղծ ու պարզ ելույթը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում։ Պարոն Ավետիսյանը պատմեց, թե ինչպես է սկսել իր գործարար ճանապարհը՝ ձեռքով տան պայմաններում թխված առաջին տորթից մինչ այսօր գործող հսկայական արտադրական գծեր, միջազգային արտահանում և ճանաչում։ Հիացմունքի էր արժանի գործարարի նվիրումը, չհանձնվելու ու առաջ գնալու մղումը: Նա հանդիսատեսի հետ կիսվեց այն բոլոր մրցանակներով և ձեռքբերումներով, որոնց արժանացել է` ի պատասխան իր նվիրական գործի:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ավանդական հարցուպատասխանի հատվածը. լսարանին հետաքրքրում էին գործարանի հնարավոր բացումը Հայաստանում, ամեն ինչ 0-ից սկսելու դժվարությունները և այլն։

 

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930