Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժական փորձաքննությունն անհրաժեշտ է

Սեպտեմբեր 23,2025 10:03

Որքան շատ են խորանում մեր պետության խնդիրները, այնքան ես համոզվում եմ, որ Հայաստանի սահմանադրությունն իսկապես փոփոխության կարիք ունի: Բայց ոչ այնպես, ինչպես այս իշխանություն է ցանկանում՝ ի կատարումն Ալիեւի պահանջների, այլ՝ բովանդակային առումով:

Մասնավորապես, ցանկալի կլիներ, որ նա, ում վրա դրված կլինի վարչապետի կամ, նախագահական համակարգի դեպքում՝ նախագահի պաշտոնը, պարտադիր անցնի հոգեբուժական զննում: Ներկայումս իրավիճակը տխուր է: Բերեմ երկու օրինակ: Մինչեւ 2020 թվականի աշունը Փաշինյանը վստահ էր, որ Հայաստանը հաղթելու է պատերազմում, հոխորտում էր ու սադրում: Պարտվելուց հետո նա «եկավ այն եզրակացության», որ պարտվելն իր խորամանկ ծրագիրն էր, որով նա ապահովեց երկրի ինքնիշխանությունը: Կարծում եմ նա անկեղծորեն հավատում է դրան: Հոգեբուժության մեջ դա կոչվում է «ռացիոնալացում», որին հատուկ են ինքնախաբեությունն ու անհաջողությունների արդարացումը:

Կամ՝ «Ես ուզում եմ եկեղեցին ենթարկեցնել Հիսուս Քրիստոսին»: Այսինքն՝ Հայաստանի ներկայիս վարչապետն այնպիսի մտերիմ հարաբերությունների մեջ է Աստծո հետ, որ գիտի, թե ինչ է Նա ուզում, եւ ստանձնում է Աստծո եւ 1700-ամյա եկեղեցու հարաբերությունների կարգավորումը: Դա ոչ միայն անսահման «մտասեւեռում է եւ լկտիություն» (Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ), այլեւ ադեկվատության պակասի հստակ ցուցանիշ: Հոգեբուժության մեջ դա կոչվում է «մեծամոլության զառանցանքային գաղափարներ» կամ «մեսիականության զառանցանք»:

…Դոնալդ Թրամփը Հայաստանը շփոթում է Ալբանիայի, իսկ Ադրբեջանը՝ Աբեր-բեջանի (կամ նույնիսկ՝ Կամբոջայի) հետ: Ոչ թե այն պատճառով, որ արհամարհանքով է վերաբերվում թվարկած երկրներին, այլ պարզապես, տարիքից ելնելով, իր հիշողություն մեջ չի կարողանում պահել այդ պետությունների անվանումները: Թրամփի այդ «առանձնահատկությունները» խանգարո՞ւմ են Միացյալ Նահանագներին լինել ամենահզոր եւ ամենաազդեցիկ երկրներից մեկը: Ո՛չ, որովհետեւ ինչ էլ անի կամ ասի ԱՄՆ նախագահը, կա զսպումների ու հավասարակշռումների մեխանիզմ, որը թույլ չի տա նրան կործանել կամ նույնիսկ թուլացնել երկիրը: Իսկ եթե տեսնեն, որ իր հոգեկան շեղումների պատճառով նախագահը չի կարող կատարել իր պարտականությունը, ապա գոյություն ունի ԱՄՆ սահմանադրության 25-րդ ուղղումը, որը ենթադրում է երկրի ղեկավարին պաշտոնից հեռացնելու պարտադիր մեխանիզմ: Այստեղ բանալի դեր են խաղում փոխնախագահը, կառավարության անդամները եւ Կոնգրեսը: Այնպես որ, այո, մեզ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնք վերջ կտան անկառավարելի անձնիշխանությանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կոչ եմ անում հայ մասնագետներին սկսել հետազոտություն հոգեկան խանգարումների վարակիչ լինելը (ձեռք սեխմելը որպես փոխանցման միջավայր): Համոզված եմ, որ Նոբելի կարժանանա: Հիմա նման բաները ‘նորաձև են’` ամերիկացիներին, օրինակ, հավատեցնում են, որ պարասետամոլը բերում է աուտիզմի… Հավատքը դաժան բան ա:

    Նկատել եմ, որ նիկոլի հետ շփվելուց հետո էպիզոդները ուժգնանում են և հաճախականությունը մեծանում (օրինակ, հիշենք Ճապոնիայի վարչապետի հրաժարականը անմիջապես նիկոլի ձեռքը սեխմելուց հետո):
    Այսօր նոր էպիզոդ Դ. Թրամփի մոտ (դե նա ամիսը մեկ սեխմում է նիկոլի ձեռքը) նա արդեն շփոթում է աշխարհագրական քարտեզը կամ էլ ենթադրում է, որ Հայաստանը այնքան ծավալված է, որ… Trump falsely claims to have ended war between Cambodia and Armenia – The Independent.

    Կենացները գնալով խաղցրանում են:

  2. Շատ լավ: Սակայն ո՞վ է վերահսկելու հոգեկան առողջությունը հաստատողին: Հայաստանի պարագայում սա ռետորիկ հարց չէ:

    Իրականում, նիկոլը հասկանում է, որ պատասխանատվությունից խուսափելու ու ռազմական, քաղաքացիական դատավարությունից ազատվելու միակ սխեման հոգեկան հիվանդ ձևանալն է:
    Հիշեցի ‘Անձամբ ճանաչում եմ’ ֆիլմը` Կամոն գիժ էր ձևանում Մետեխի բանտում:

Պատասխանել Անանուն

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930