Լրահոս
Օրվա լրահոսը

Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է ՄԱԿ ԱԽ բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը

Սեպտեմբեր 25,2025 12:32

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով նախարարական մակարդակի հարակից միջոցառմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է խաղաղության և անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային գործընթացներում կանանց լիարժեք և հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի խթանման շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930