Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից

Սեպտեմբեր 30,2025 00:13

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:

Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին նիստի կազմակերպման համար։

ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, և այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը և նորարարությունների ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը և կարևորությունը։

Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։

«Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», – նշել է փոխվարչապետը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։

Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ահա հոդված մանրամասներով, Գրիգորյան Մհեր`
    ‘Тюркский мир усиливает интеграцию и в сфере безопасности, и в торговле.
    Анкара поддержала строительство Зангезурского коридора по территории Армении’.

    Անեն ինչ անվանված է այնպես ինչպես ՀՀ ԱԺ-ն վավերացնելու է: Զուր հո չի, որ անհայրենիքներն են իշխանության բոլոր հանգույցներում:

    Հղումն էլ տամ. https://www.ng.ru/cis/2025-09-29/5_9348_armenia.html

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930