Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար նախապես գրանցված ԵԽԽՎ 14 պատվիրակներից ոչ մեկի հերթը չհասավ

Սեպտեմբեր 30,2025 15:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ, որին հաջորդեց պատվիրակների հետ հարցուպատասխանը։

Ըստ ԵԽԽՎ կայքի՝ նրան հարց տալու համար գրանցվել էր 14 պատվիրակ։

Հարց տալու համար գրանցվածների շարքում թուրք և ադրբեջանցի պատվիրակներ չկային։ Թուրքերը չէին գրանցվել, ադրբեջանական պատվիրակությունն էլ չի մասնակցում նստաշրջանին, քանի որ նրանց լիազորությունները դադարեցված են։

Հարց տալու համար գրանցվել էին Իտալիայի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի և այլ երկրների 14 պատվիրակներ։ Նրանց թվում էր նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը։

Սակայն Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանը սահմանափակվեց միայն քաղաքական խմբերի խոսնակների հարցերին պատասխանելով։ ԵԽԽՎ նախագահն ասաց, որ նախատեսված ժամանակն արդեն լրացել է։

Այս առիթով Հայկ Մամիջանյանը գրառում է կատարել․ «Քննարկումներ ԵԽԽՎ պատգամավորների շարքերում. «Ինչու է այս մարդը (Նիկոլ Փաշինյան) ամեն հարցին պատասխանելիս ևս մեկ ելույթ ունենում, ինչո՞ւ չկա ժամանակային սահմանափակում»:

Հ․Գ․ Բա, որ մեր ԱԺ-ում իրեն լսեն:

Հ․Գ․ 2․ Սպասում եմ «հարց» տալու՝ իմ հերթին: Հավելում․.. որը չհասավ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930