Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն չհաստատեց ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը․ պատվիրակությունը մեկ տարով դուրս մնաց ԵԽԽՎ-ից

Հունվար 24,2024 21:40 Share

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշեց չհաստատել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։

Վեհաժողովը ձայների 76 «կողմ», 10 «դեմ», 4 «ձեռնպահ» հարաբերակցությամբ կողմ քվեարկեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացության հիման վրա քվեարկության դրված բանաձևին:

Բոլոր քաղաքական խմբերի անդամները հայտարարեցին, որ կողմ են ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ից մեկ տարով հեռացնելուն բացի պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ  Օլեկսի Գոնչարենկոյից։ Նա հայտարարեց, որ սպասում են ադրբեջանական պատվիրակության անդամներին այս Վեհաժողովում։

Նշենք, որ քննարկման համար ադրբեջանական պատվիրակության անդամները նախօրոք հերթագրվել էին, սակայն լքել էին ԵԽԽՎ-ն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել