«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը
ԵԽԽՎ պատվիրակը վարչապետ Փաշինյանին ասում է, թե պարզ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը բխում է Ադրբեջանի շահերից, բայց հարցնում է, արդյո՞ք այն բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ այս մասով կասկածներ կան: Պատվիրակը մասնավորեցնում է հարցը, թե ի՞նչ տարբերություններ կան «միջանցքի» շուրջ ընկալումների մասով:
Հարցի բովանդակությանը չպատասխանելով Փաշինյանը շրջանցում է եվրոպացի պատվիրակի մտահոգությունը և դատապարտում է օգտագործված տերմինը:
Պարոն վարչապետ, այդ մարդը որևէ տերմին ինքն իրենից չի հնարել, որ մունաթ եք գալիս իր վրա և դատապարտում: Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել և շարունակում է օգտագործել ձեր կոլեգա Իլհամ Հեյդարի Ալիևը: Դուք ո՞ւմ վրա եք մունաթ գալիս: Ասելու բա՞ն ունեք, ձեր զրուցակցին ասեք, դատապարտե՛ք:
Կարդացեք նաև
Թե չէ հարցնում եք` ի՞նչ նկատի ունի Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ասելով: Հենց էն նկատի ունի ինչին դուք համաձայնել եք երկկողմ բանակցությունների արդյունքում: