-Մեզ ասում են՝ վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել ու գոյություն չունի: Ի նշան այս խայտառակության՝ ես եւ իմ մարտական ընկերները որոշել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած մեր շքանշանները վերադարձնել: Մենք այս շքանշանները ստացել ենք մարտական գործողություններին մասնակցելու համար եւ չենք կարող այլեւս այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք ու ամեն գաղափար ու զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է ու մեզ ասում են՝ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել,- այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց 44 օրյա պատերազմի մասնակիցներից Հովսեփ Ղազարյանը: Նրա խոսքով, այսօր պատերազմի 7 մասնակից կհանձնեն իրենց ստացած շքանշանները:

Individuals who participated in the wars of 2020–2023 have initiated a public action for the returning of state awards, which took place in front of the Government Building in Yerevan, Armenia
Ղազարյանի խոսքով՝ իրենց այս քայլով ուզում են իշխանություններին արտահայտել ե՛ւ իրենց բողոքը, ե՛ւ հայտնել, որ իրենք շարունակելու են պայքարել. «Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը: Իր սխալները արդարացնելու համար փորձում է զրոյացնել մեր այն դժվարություններն ու պայքարը, որ մենք ենք ունեցել , որի համար արյուն ենք տվել: Բայց մենք ասում ենք ՝ պայքարելու ենք, որ նման բան տեղի չունենա այլեւս: Մեր հաջորդ քայլերի մասին դուք կիմանաք»:
Բողոքի ցույցի մասնակից Արման Պետրոսյանն էլ բացատրեց՝ ինչու են պատերազմից այսքան տարի հետո նման քայլի գնում. «Հայաստանի երրորդ հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով: Որի արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, ինչու ոչ նաեւ աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո սկսեցինք պարբերաբար զիջել թե՛ տարածքային, թե՛ արժեքային ամբողջ համակարգը: Այդ փաստաթղթի ստորագրմամբ ամեն ինչ չվերջացավ, սկսեցին հրաժարվել պայքարի ձեւերից, սկսեցին հրաժարվել մեր ազատությունից, պայքարելու իրավունքից: Դրա համար ենք այսօր եկել ի նշան բողոքի ձայն բարձրացնելու եւ ասելու, որ այս իշխանությունը զբաղված է ապահայկական ու ապազգային գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր երկրի ապամոնտաժումը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ պատերազմի մասնակիցներն այսօր կառավարության աստիճանների վրա թողեցին իրենց շքանշանները: Նրանք որոշել էին վերադարձնել շքանշանները՝ հանձնելով կառավարության համապատասխան ներկայացուցչի, սակայն այդպես էլ ոչ մեկը դուրս չեկավ կառավարության շենքից:

Individuals who participated in the wars of 2020–2023 have initiated a public action for the returning of state awards, which took place in front of the Government Building in Yerevan, Armenia

Individuals who participated in the wars of 2020–2023 have initiated a public action for the returning of state awards, which took place in front of the Government Building in Yerevan, Armenia

Individuals who participated in the wars of 2020–2023 have initiated a public action for the returning of state awards, which took place in front of the Government Building in Yerevan, Armenia

Individuals who participated in the wars of 2020–2023 have initiated a public action for the returning of state awards, which took place in front of the Government Building in Yerevan, Armenia
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստ կար ու պատերազմի մասնակիցների բողոքի ցույցը նիստին զուգահեռ ընթացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ