Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Չոլակյանը հրաժարվեց հրում վարժության վերջին մոտեցումից

Հոկտեմբեր 03,2025 23:44

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:

Մեր ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 123 կգ ծանրաձողը, սակայն այնուհետեւ չկարողացավ հնազանդեցնել 128, ապա 130 կիլոգրամները եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում:

Հրում վարժությունը Գառնիկ Չոլակյանն սկսեց 152 կգ-ից, որը հաջող ստացվեց:

Սակայն կրկին ձախողվեց երկրորդ մոտեցումում՝ չկարողանալով բարձրացնել 157-ը, ինչից հետո հրաժարվեց երրորդ մոտեցումից, հավանաբար, վնասվածքի պատճառով:

Այսպիսով, Գառնիկ Չոլակյանը հրում վարժությունում եզրափակեց լավագույն տասնյակը եւ երկամարտի 275-կգ-ով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031