Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքին պետք է ինչ-որ մի հարթակ, մի ճիշտ Ազգային Այբբենարան». Գեւորգ Բագրատունի

Հոկտեմբեր 04,2025 23:53

«Ինքս ազգային ուսուցիչների ընտանիքից եմ: Ունեմ կոնկրետ առաջարկ»,-ասաց հյուրերից Գեւորգ Բագրատունին «Ազգային կրթության խորհրդի» կազմակերպած` «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողվում:

«Եթե դուք կարողանաք Այբբենարան ստեղծել, ապա դրա օնլայն ծախսերը եւ պատրաստելը կվերցնեմ ինձ վրա: Ու կունենանք օնլայն Այբբենարան: Դա իմ նպատակներից մեկն է: Քանի որ ես սփյուռքից եմ, այնտեղ հայերի վիճակը կատաստրոֆիկ է: Մենք դեռ չենք տեսնում, բայց արդեն մի քանի տարի հետո կտեսնենք, որ հաջորդ սերնդի համար կատաստրոֆա է՝ հայոց լեզվին չեն տիրապետելու: Օնլայն հարթակով կլուծենք նաեւ այդ հարցը: Սփյուռքին պետք է լինելու ինչ-որ մի հարթակ, ինչ-որ մի ճիշտ Ազգային Այբբենարան: Եվ կարծում եմ, այստեղ հենց այն տեղն է, որտեղ այդ Այբբենարանը ծնվի: Եթե կծնեք, ես  դա կվերցնեմ եւ կսարքեմ»,- ասաց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031