«ՀԷՑ» ՓԲ ընկերության տնտեսությունում ամենաշատ օգտագործվող կցորդիչի ձեռքբերման արժեքը 53 000 ՀՀ դրամ է, նկարներում ներկայացված են Տաշիր Ընկերությունների Խմբի հետ կապ չունեցող, տարբեր արտադրողների առաջարկությունները բաց աղբյուրներից, այդ նույն կցորդիչի համար, առանց ՀՀ տեղափոխման արժեքի:
Կցորդիչների արժեքները շատ տարբեր են` կախված որակից, ինչքան որակով ու երկարակյաց, այնքան արդյունավետ, քանի որ փոխարինումն իր շինարարական աշխատանքներով ավելի մեծ և բացասական ազդեցություն կունենա սակագնի վրա, նաև շատանալու է վթարների քանակները անգամներով, որը իր հերթին կլինի հոսանքազրկումների պատճառ:
Այդ նույն սկզբունքով, կառավարության և ոստիկանության մեքենաներն էլ որ օպելներ կամ չինական ամենաէժան մեքենաներից գնեին, արտաքին պարտքը այդքան չէր լինի…
Հարց ժամանակավոր կառավարչին, եթե ինչ-որ ընկերություն ուներ հնարավորություն այդքան էժան գին առաջարկելու, ինչն էր խանգարում այդ ընկերությանը վաճառել կցորդիչները մեր հարևան Վրաստանում և ՌԴ-ում:
Կարդացեք նաև
Պատասխան – հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր կցորդիչների բաղկացուցիչ մասերը ներմուծված են Չինաստանից և նույն ՌԴ-ից, նաև չեն անցել սերտիֆիկացում և փորձաքննություն համապատասխան մարմիններում (ՀՀ – ի տարածքում այդպիսի լաբորատորիաները բացակայում են):
ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե