ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր երևի թե ամենակարևոր մասնագիտական տոնն է հայ իրականության մեջ: Ինչո՞ւ եմ այսպես համոզված ասում ամենակարևոր մասնագիտական տոն, որովհետև առանց ուսուցչի, առանց մանկավարժի, առանց դաստիարակի՝ չի կարող լինել այլ մասնագիտական տոն:
Չի կարող լինել շինարարի տոն, չի կարող լինել բուժաշխատողի մասնագիտական տոն, չի կարող լինել զինվորականի տոն, չի կարող լինել ոստիկանի տոն, չի կարող լինել դիվանագետի կամ գործարարի տոն և այլն: Որովհետև առանց Ուսուցչի առաքելության չեն կարող լինել վերոթվարկյալ կամ որևէ այլ մասնագիտությունները: Եվ չի կարող խոսք լինել հասարակության զարգացման մասին՝ առանց Ուսուցչի ջանքերի:
Որպես մանկավարժների զավակ և որպես աշակերտ, ջերմորեն ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ, սիրելի Ուսուցիչներ, այս նշանավոր օրվա համար: