Եկատերինբուրգում Հայաստանի նախկին պատվո հյուպատոս Նարեկ Սպարտակյանը մինչ օրս էլ չգիտե, թե ինչո՞ւ են իրեն անցած տարի ՀՀ ԱԳՆ-ից ազատել իր պաշտոնից, որին նշանակվել էր 2018 թվականին։ Նարեկ Սպարտակյանն այսօր նույնպես ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ էր եւ խնդրում էր հայ հասարակությանը՝ միանալ, արդարություն պահանջել։
«Ես ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից, հենց Սամվել Կարապետյանի կալանավորումից մեկ-երկու օր հետո ստացել եմ զանգ եւ ինձ ասել են՝ դու էլ այդ կարծիքին ես (նկատի ունի՝ համամիտ է Սամվել Կարապետյանի հայտարարությունների հետ-Ն․ Գ)։ Ու ես վստահ եմ՝ վստահ եմ, Ռուսաստանի դեսպանատան, ԱԳՆ-ի բոլոր աշխատողներն էլ այդ կարծիքին են։ Բոլորի հետ շփվել եմ, ասել են՝ այո, մենք էլ ենք քո պես մտածում, բայց չենք արտահայտվում»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ վստահ է, որ ինքը ճիշտ է։
Նա կոչ արեց՝ չլռել ու այդպես հաստատ ավելի ենք շահելու։ Հավելեց՝ ԱԳՆ-ից լրատվամիջոցների հարցերին իր ազատման առիթով չեն պատասխանել, քանի որ ասելու բան չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է https://www.aravot.am/2025/10/14/1515799/։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույցին, դատարանի մոտ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նարեկ Սպարտակյանի լուսանկարը` «Սպուտնիկ Արմենիա»-ի կայքից: