Լրահոս
Օրվա լրահոսը

«Համբերություն եւ պայքար՝ մինչեւ վերջ»․ իրենց սատարողներին դիմեց Սամվել Կարապետյանի կինը

Հոկտեմբեր 14,2025 21:00

«Ինձ համար էմոցիոնալ ծանր օր է, մեկ այլ օր ձեր հարցերին կպատասխանեմ»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողի հարցին ի պատասխան ասաց բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւ Կարապետյանը։ Հարցը վերաբերում էր Աննա Հակոբյանի հրապարակումներին՝ իր կողմից սարկաստիկ նմանակումների շարքին։

Հիշեցնենք, այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույցին, դատարանի մոտ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Դատարանի մոտ էին նաեւ Սամվել Կարապետյանի կինը, երեխաները։ Մարդիկ մոտենում, զրուցում եւ ոգեւորում են նրանց․ «Մենք պիտի հաղթենք»։

«Համբերություն եւ պայքար՝ մինչեւ վերջ»,- ասաց Սամվել Կարապետյանի կինը։

«Երջանիկ մարդիկ եք։ Այսպիսի ազգընտրիչ ժամանակներում ընտանիքով հանձն առնել այսպիսի առաքելություն, ամեն մարդ չի կարող»,- Սամվել Կարապետյանի դստերը՝ Տաթեւ Կարապետյանին դիմեց ուսուցչուհի մի կին՝ հավելելով, որ ամաչում է ոստիկանների համար, որ փոխարեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն, դատարանի մոտ «շարք են կանգնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031