Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությանը եւս մեկ անգամ քնեցնելու ու գործընթացների նկատմամբ անհետաքրքրություն սերմանելու հստակ մտադրություն կա. Անանյան

Հոկտեմբեր 15,2025 20:50

-Պլանավորված է  եղել, դեպքերի զարգացմանը, եթե նայենք, կտեսնեք՝ դեպքերի արագ զարգացումը: Բարերարի հայտնի հայտարարությունը ՝ Հայ Առաքելական եկեղեցուն զորավիգ լինելու վերաբերյալ եւ շատ արագ  գործընթացների  զարգացում: Որոշակի սադրանքներ էլ են եղել:  Սամվել Կարապետյանին մեկուսացրել են, պատանդի կարգավիճակով պահում են այն անձնավորությանը, որը համախմբման եւ Հայաստանի կայացման հարցում մեծ ավանդ ունի,- այսօր ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

-Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանից, որովհետեւ նրա  բիզնեսների կայացումը, հարստությունը, որ քրտինքով  վաստակել է, Հայաստանում չի վաստակել,  դրսում է ամեն ինչ արել: Հետեւաբար, այն խոսույթը հարուստների, հարստություն կուտակելու, օլիգարխիայի վերաբերյալ, որով անընդհատ թիրախավորել են այս կամ այն գործչին, Սամվել Կարապետյանի պարագայում այդ բաղադրատոմսը չի գործում: Դրա համար շատ ավելի ուշադիր են,- ասաց Անանյանը:

Անդրադառնալով այսօր հոգեւորականների ձերբակալություններին՝ պարոն Անանյանն ասաց, որ մեր ինքնության հիմքերին են խփում. «Հայ Առաքելական եկեղեցին այն համազգային կառույցն է, որը 1700 տարվա անխափան գործունեություն ունի: Դարեր շարունակ եկեղեցին պահպանել է մեր ինքնությունը: Եթե ինքնության հիմքերին հարվածելու այդպիսի օրակարգ, պահանջարկ ու  հանձնարարական կա, հետեւաբար իշխանական ամբողջ ռեսուրսները պետք  է ուղղվեն Հայ Առաքելական եկեղեցուն»:

Դավիթ Անանյանն ասաց, որ սրբազաններին մեկուսացնելով, հոգեւորականների, եկեղեցու դեմ այսպիսի գործողություններով հանրությանը եւս մեկ անգամ քնեցնելու, բաղդատելու ու գործընթացների նկատմամբ անհետաքրքրություն սերմանելու հստակ մտադրություն կա:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Ի դեպ, այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց, որ  հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին տեղի կունենա շարժման հանրահավաքը:

Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ  7000 մարդ։Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031