Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի մասը խնդիր ունի ապացուցելու, որ իրենք «նախկինների» հետ կապ չունեն: Իշխանության քարոզչությունը, հակառակը, իր առաջ խնդիր է դրել Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին կապել «նախկինների» եւ Ռուսաստանի հետ:
Այս խոսակցությունների ֆոնին առանձնանում է Ռոբերտ Քոչարյանի՝ շատերի մոտ բացասական զգացմունքներ առաջացնող, կասեի՝ «ինֆեռնալ» ֆիգուրը: Հենց որ նա ասուլիս է տալիս, անկախ նրանից, ճիշտ բաներ է ասում, թե սխալ, բազմաթիվ քաղաքացիներ ասում են՝ «ավելի լավ է՝ թող Նիկոլը մնա»:
Խոստովանեմ, որ 2021 թվականին ես էլ էի այդպես մտածում: Հիմա՝ ոչ. Փաշինյանն այս 5 տարում արել է ամեն ինչ, որ ես այդպես չմտածեմ: Մասնավորապես, պետական ճնշումների, ռեպրեսիաների, բռնությունների առումով ներկայիս վարչապետը հավասարվել է Քոչարյանին:
Բայց բոլոր դեպքերում պետք է իրականությանը սթափ նայել. ի հեճուկս անհայտ «սոցիոլոգիական հարցումների»՝ Քոչարյանը կամ «Հայաստան» դաշինքը, առանձին վերցրած, հաղթելու շանսեր չունեն:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, ես խորհուրդ չէի տա ընդդիմադիր ուժերին օրը 10 անգամ, իշխանության քարոզչության ծավալին համապատասխան, կրկնել, որ իրենք «նախկինների» հետ կապ չունեն: Դա նշանակում է՝ հաստատել իշխանությանը չափազանց ձեռնտու օրակարգի կարեւորությունը եւ չքննարկել այն ծանրագույն խնդիրները, որոնց առաջ մենք կանգնած ենք: Իսկ ամենամեծ մարտահրավերը, եթե կարճ ձեւակերպենք, պետականությունը դե-ֆակտո կորցնելն է: Դրան է Փաշինյանը տանում՝ մեծ «բերկրանք» ապրելով: Բայց ինձ համար ակնհայտ չէ, որ որեւէ քաղաքական ուժ կարող է այդ գործընթացը կանխել:
…Վերջերս խոսվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին՝ որպես ընդդիմության թեկնածու: Եթե նա գա Երեւան եւ գոնե կեսբերան խոսի քաղաքականության մասին, ապա իշխանության գործողությունները կանխատեսելի են՝ մի հատ կամ մի քանի հատ քրեական գործ կկարեն (մի 50 քննիչ էլ դրանով կզբաղվի): Փաշինյանի քննիչները եւ դատախազները կարող են տասնյակներով «մեղադրական եզրակացություններ» թխել, իսկ Փաշինյանի դատարանները դրանք կդակեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Խոստովանեմ, որ 2021 թվականին ես էլ էի այդպես մտածում:”
բա ոչ ըտենց ա․ էլ հիմա ինչ ես ուզում ?
Իմ կարծիքով, մեր այսօրվա խնդիրների պատճառն այն է, որ լյուստրացիա չարվեց, որ օտարին ծառայողները չթափանցեն պետության օրգանիզմ եւ չթունավորեն ու հիվանդացնեն պետությունն իր ազգով հանդերձ: Մարդու օրգանիզմում լյուստրացիան իրականացնում է իմունիտետ դիմադրողականության համակարգը եւ երբ մարդու իմունիտետը թույլ է, ամեն տեսակ օտարածին ու հիվանդածին մանրէներ ներթափանցում են մարդու օրգանիզմ: Պետությունը նույնպես կենդանի օրգանիզմ է եւ պետության օրգանիզմում լյուստրացիան պետք է իրականացնի պետության իմունիտետ դիմադրողականության համակարգը՝ դա պետության ազգային անվտանգության համակարգն է, որի թույլ լինելու դեպքում ամեն տեսակ օտարածին եւ հիվանդածին գործակալներ ներթափանցում են մեր պետության կենդանի օրգանիզմը եւ թուլացնում նրան ներսից, դրան էլ նպաստում է մեր քաղաքականապես թույլ դիմադրողականությամբ ընտրողներն, ովքեր առաջիններն են թունավորվում օտարածին ու հիվանդածին գաղափարներով:
Ես մեր ԱԱԾին ցանկանում եմ ինքնամաքրում, ինքնաառողջացում եւ մեր հայ հզորագույն ԱԱԾ կդառնա մեր պետության հզորացման ամենագլխավոր հիմնասյուներից մեկը:
Լավատեսին` նիկոլն է վիրուսը:
Ես 2018-ին երկու առիթով հասկացա թե ինչ ենք առերեսելու: Էլ չեմ ասում 2021-ին մանդատի թարմացման ապտակը: Սակայն ես էլ ունեմ իմ թույլ կողմերը ու հիմնականում մեղադրում եմ ինքս ինձ, որ չկարողացա համոզել գոնե ընկերներիս, որ չհանդուրժեն նիկոլի իշխանության զավթումը… Լավ է, որ գիտակցում եք Ձեր 2021-ի սխալը` սա ամեն հային չի տրված: Միջին վիճակագրական հայն ունի ի ծնե 3 ձգտում 1. չհասկանալու տալ աղետի մեջ ապրելում (կասի հետո ‘դե հայի հետին խելք…’ ու ինքնիրեն կների) 2. մեղադրել այլոց կատարված աղետի մեջ; 3. պահանջել ‘աշխարհը պիտի օգնի’: նիկոլի քննիչներն ու դատախազները, նիկոլի դատարանները, նիկոլի ուժայինները… նիկոլը վիրուս է Հայաստանի մարնմում տեղակայված: Բացատրեմ: նիկոլ-վիրուս. Տարբերությունը բակտերիայի և վիրուսի նրանում է, որ վիրուսը վերարտադրվելու համար մտնում է այլ օրգանիզմ և օգտագործում նրա մեխանիզմները: նիկոլը կորցնելով ԼՏՊ-ի հոգեզավակի ստատուսը և կորցնելով վերարտադրվելու նրա զարգացարած մեխանիզմները փորձում է հարազատանալ ալիևի կողմից տրամադրովող համակարգը: Ընդունում է այդ համակարգի հոգևոր պատվերները` փաշազադեն 5 օր առաջ հիշեցրեց իր ակնկալիքները և ահա նիկոլի ‘շքախումբը’ կալանավորում է հայ հոգևորականի (գործիքներ` տեր-արամ-քահանա, դանիել-իոննիսյան-ngo): Վիրուսը չունի հայր-մայր կապ` նրան շարունակվելը կախյալ է շանսից ու թիրախի (մեր դեպքում հայրենիքի) իմունային դիմադրողականությունից: նիկոլ-վիրուսը ներսից ուտում է հայրենիքի ռեսուրսները միակ, բայց կենսական նպատակով` վերարտադրվել:
նիկոլը սովորական վիրուս է:
Козьма Прутков: ‘Լավատես, сколько раз я вам говорил, նիկոլը վիրուս է’
Հարգելի Աննա Իսրայելյան և Արամ Աբրահամյան:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ‘Լավատես’-ի գործունեության վրա: Իր վերևը տեղադրած տեքստը պարզունակ compilation-է իմ արած մեկնաբանության, որը չի տեղադրվել: Իր մեկնաբանությունը ըստ էության ծաղրանք է իմ գրածի, բայց ավելի կարևոր է, որ ‘լղոզում է շեշտերը և բառակույտի մեջ թաղում հիմնական հղումը:
Հույս ունեմ Դուք քաջատեղյակ եք իր ով լինելում:
Հարգանքներս: