Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն». Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 17,2025 22:22

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն, ու, ինչ-որ բան հայտարարելուց առաջ էլ բուն թեման չեն կարդում

Ուրեմն էս ՀԱԿ-ում բռնել, մի ամբողջ կուսակցության անունից հայտարարություն են տարածել, որտեղ իրենց արևին իրավական վերլուծություն են արել ու պնդում են, թե մարդկանց ցույցի բերելու պարտադրանքը քրեականացվել է 2021 թվականի հուլիսից (նոր ՔրՕրենսգրքի ուժի մեջ մտնելով)։

Մի ամբողջ կուսակցությունում չի գտնվել մեկը, ով կմտներ ու Arlis-ի կայքում կկարդար, թե հին (2021-ի հունիսին գործող) քրեական օրենսգրքում այդպիսի հոդված կար, թե ոչ։

Ասեմ ավելին, իրենց հայտարարությունը գրողները ոչ լայաղ են արել կարդան մեր ներկայացրած հաղորդումը, ոչ էլ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, քանի որ երկուսի մեջ էլ առկա էր հին ՔրՕրենսգրքի 163-րդ հոդվածի հղումը։

Чукча не читатель, чукча писатель, ինչպես կասվեր հայտնի անեկդոտում… Մենակ թողես, ամբողջ օրը որոշ ռադիոկայաններում լուրջ-լուրջ բաներ խոսեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Что кишка тонка?
    Դուք կարծում եք շա՞տ եք առաջընթաց` Ձեր իսկ միավորման բովանդակությունը, իմաստը լավ չեք հասկանում:
    Կարդացեք ու եթե չհասկանաք, նորից կարդացեք:

    ԻՔՄ-ն այս օրերին չի բարձրաձայնում իշխանության անօրինականությունները: Եթե չեք ստում (հատուկ շեշտեմ հնարավոր կալանավորման ընդառաջ` ես պատճառ չունեմ ենթադրելու որ ստախոս եք) ԻՔՄ-ի համար առհասարակ որևէ խախտում ընդունելի չէ: ‘Առհասարակ’-ը ունի միայն մեկ իմաստ և որպես կրթված մարդ Դուք այդ իմաստին տիրապետում եք: Իրազեկության բաղադրիչներից մեկն է գաղտնիության իրավունքը` եթե այն չլինի, անիմաստ է ‘իրազեկություն’ գաղափարը ինքը: Դուք դա իհարկե հասկանում եք (եթե կա ազդեցություն կա և հակազդեցություն…): Ամեն ինչ զույգավորված է: Այսօր ԻՔՄ-ն ունեցավ մի սքաՆչելի առիթ ինքն իրեն ստուգելու արդյոք մարդու իրավունքների անշահ կառույց է, թե agent influencer է: Լռության մատնելով իրազեկության բռնանալը (չհաստատված, գաղտնալսված խոսակցության տեղադրումը իշխանական կայքերում), երեկ լռության մատնելով իրազեկության մանիպուլիացիան Դուք մատնեցիք Ձեզ: Ահա հղումը. ‘Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին: Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս լուրը կառավարաության լրատվականը տարածեց երեկ, երբ երրորդ եպիսկոպոսն էր կալանավորվել, նախօրեին տասնյակից ավելի քահանաներ՝ բերման ենթարկվել: Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցների փոխանակած մտքերի մեջ բառ չկա տիրող իրավիճակի մասին: Այլ բան է հաղորդել Կիլիկիա կաթողիկոսությունը. «Շահան սրբազանն իր մտահոգությունը հայտնեց ներկա իրավիճակի մասով և շեշտեց եկեղեցի-պետություն գործակցության կարևորությունը։ Միաժամանակ նա արծարծեց հոգևորականների ու ձերբակալության հարցը և այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը։’

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031