Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իրանի միջեւ պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր է քննարկվում․ Էդուարդ Հակոբյան

Հոկտեմբեր 24,2025 17:27

«Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում, որոնք շուտով կավարտվեն»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

Իսկ Հայաստանի մյուս հարեւանի՝ Վրաստանի հետ «համատեղ կետի հարց» է քննարկվում․ «Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ Գոգավան-Գուգուտի հատվածում համատեղ ծառայություն մատուցելու ուղղությամբ»։

ՊԵԿ նախագահի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի հետ «մեծ թափով» վերսկսվել է գործակցությունը կարողությունների զարգացման, մաքսային համակարգի սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև առանձին խելացի մոնիթորինգային համակարգերի ներդրման ուղղությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031